Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Ասորի ուղղափառ եկեղեցու հովվապետը ժամանել է Հայաստան

Ասորի ուղղափառ եկեղեցու հովվապետը ժամանել է Հայաստան
22.04.2015 | 13:42

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով Հայաստան են ժամանել Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն և Մարոնիտ Եկեղեցու առաջնորդ, կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Տաճարի առջև դիմավորել է Ասորի Եկեղեցու և Մարոնիտ Եկեղեցիների առաջնորդներին, Իջման Ս. Սեղանի առջև կատարվել է բարիգալստյան արարողություն: Աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի և կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսի այցը Հայաստան: «Մենք այսօր այս սուրբ վայրում խոնարհվում և հարգանքի տուրք ենք տալիս Հայոց ցեղասպանության նահատակներին և աղոթում, որ այլևս որևէ ցեղասպանություն տեղի չունենա քրիստոնյաների նկատմամբ»,- ասել է Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն՝ հավելելով, որ մեր ժամանակներում էլ ցեղասպանությունները չեն դադարել. ասորի ժողովուրդը կրկին մարտիրոսվում է և իր արյունը թափում քրիստոնեության պահպանության համար:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ